ԳԼԽԱՎՈՐ » ՄԱՄՈՒԼԻ ԿԵՆՏՐՈՆ » Ռ. Մալխասյանի ելույթը ԲՐԻԿՍ-ՇՀԿ միջազգային ֆորումին

Ռ. Մալխասյանի ելույթը ԲՐԻԿՍ-ՇՀԿ միջազգային ֆորումին

«Գոտի և Ճանապարհ» արտահանման կենտրոնի համահիմնադիր-ղեկավար, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի հայ-չինական տնտեսական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, արտահանման փորձագետ Ռուզաննա Մալխասյանը «Հայաստանի և ԵԱՏՄ համագործակցության նոր հորիզոնները ԲՐԻԿՍ և ՇՀԿ հետ» միջազգային ֆորումին իր ելույթում անդրադարձել է նշված միություններին միանալու դեպքում Հայաստանի Հանրապետության հեռանկարներին։ Ելույթի տեքստը ստորև.

«Հարգելի հյուրեր, սիրելի մասնասկիցներ և փորձագետներ,
Ողջունում եմ Ձեզ, ես Ռուզաննան եմ Մալխասյան, «Բրիկս-Հայաստան» բիզնես կենտրոնի տնօրենը և հայ-չինական տնտեսական հարաբերությունների հանձանաժողովի նախագահը Հայաստանի Առևտրաարդյունաբերական Պալատում։

Ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել այս հիանալի՝ Հայաստանի համար կարևոր միջազգային ֆորումի կազմակերպիչներ Մհեր Ավետիսյանին և Տատյանա Սելեվյորստովային, և նաև ձեզ բոլորիդ՝ ֆորումին մասնակցելու համար, քանի որ տեսնում ենք, որ կարևորում եք Հայասատանի տնտեսության զարգացումը։

Այո՛, Հայաստանը պետք է տնտեսապես զարգանա և ապահովի իրական տնտեսական աճ, որի մեջ գերակշիռ տեղը պետք է զբաղեցնի զուտ արտահանումը և սպառումը՝ բարձրացնելու համար ժողովրդի կենսամակարդակը։

Այսօր Հայաստանի համար բացվել է իրական հնարավորություն միանալու ԲՐԻԿՍ և ՇՀԿ տնտեսական միավորումներին և դրա միջոցով զարգացնելու տնտեսությունը։

ԲՐԻԿՍԸ 5 հզոր երկրների կողմից ստեղծված միջպետական կառույց է՝ ուղղված անդամ պետությունների տնտեսությունների ինտեգրմանը և տնտեսական գործունեության զարգացմանը։

ԲՐԻԿՍ անդամ պետությունները համաշխարհային տնտեսությունում զբաղեցնում են յուրօրինակ տեղ՝ միասին ստեղծելով համաշխարհային ՀՆԱ-ի 25%-ը և ամենա մասշտաբային համաշխարհային շուկան՝ 3,21 մլրդ մարդ (աշխարհի բնակչության 42%-ը):

Յուրաքանչյուր տնտեսական միավորի զարգացման համար անհրաժեշտ է ունենալ հետևյալ ռեսուրսները՝ հողային ռեսուրսներ, բնական պաշարներ, մարդկային կապիտալ, փողային զանգված՝ ներդրումներ և փողի արագ շրջանառություն։

  • Չինաստանն ունի ամենամեծ վալյուտային ռեզերվը։
  • Հնդկաստանն ունի մարդկային ամենամեծ ռեսուրսը։
  • ՌԴ-ն ունի բնական ռեսուրսների ամենամեծ պաշարները։
  • Բրազիլիան ունի վիթխարի պոտենցիալ գյուղատնտեսության ոլորտում։
  • Հարավային Աֆրիկան՝ հսկայական բնական ռեսուրսներ։

BRICS-ին 2022-2023թթ. միացավ նաև Իրանը։

BRICS-ին միանում են բոլոր այն երկրները, որոնց տնտեսությունները համարվում են զարգացող։

Գտնվելով երկրների բախման խաչմերուկում՝ Հայաստանի Հանրապետությունը, ունենալով համաշխարհային շուկայում 115-րդ տեղը, իր ՀՆԱ-ով կարող է միանալ ԲՐԻԿՍ և ՇՀԿ միավորումներին՝ ապահովագրելով երկրի անվտանգային համակարգը և տնտեսության զարգացումը։

Հայաստանի ընդգրկումը ԲՐԻԿՍ միությանը նաև կվերադարձնի «Գոտի և Ճանապարհ» մեգանախագիծ, որի շնորհիվ հնարավոր կլինի էլ առավել ակտիվացնել լոգիստիկ ծառայությունները տարբեր երկրների միջև և դառնալ ստրատեգիական նշանակության խաչմերուկ անդամ երկրների համար՝ ճանապարհների առումով նաև»։