«Գոտի և Ճանապարհ արտահանման կենտրոն» (BREC) ռազմավարությունն է հուսալի և ամուր համագործակցության կառուցումը գործընկերների հետ՝ զարգացած տնտեսություն կառուցելու համար։

«Հաջողությունը սկսվում է անկեղծ լինելուց»…

ՀՀ տնտեսական զարգացմանը մեծապես նպաստում է հայկական ապրանքների և ծառայությունների արտահանումը և արդյունավետ ինտեգրումը արտաքին շուկաներում. «Կառուցելով կամուրջներ» BREC-ը ստեղծում է հնարավորություն Հայաստանը ներկայացված լինելու համար արտաքին շուկաներում հայկական արտադրանքով, որի միջոցով հնարավոր է դառնում նաև բարձրացնել օտարերկրյա սպառողի մոտ Հայաստանի ճանաչելիությունը։

ԳՈՏԻ ԵՎ ՃԱՆԱՊԱՐՀ ԿԵՆՏՐՈՆԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

  • Արտահանման զարգացումը ՀՀ համար հանդիսանում է զարգացած տնտեսական հարաբերությունների կարևորագույն նախապայմաններից մեկը:
  • Արտահանման աճի համար առանցքային է նոր արտահանողների մուտքը դեպի արտաքին տնտեսական հարաբերություններ և նրանց մրցուկանության ապահովումը:
  • Գոտի և Ճանապարհ արտահանման կենտրոնը այն կառույցն է, որը ստեղծում է արտահանման համար բարենպաստ, կատարելագործված օրենսդրությամբ, արտադրողների առաջխաղացումը և մրցունակությունը ապահովող միջավայր՝ արտաքին շուկաներում:

 

Ռազմավարության գործիքակազմ.

«Գոտի և Ճանապարհ արտահանման կենտրոնը» (BREC) իրականացնում է արտահանման գիտելիքահենք գործընթաց՝ համագործակցելով մի շարք պետական կառույցների, նախարարությունների և գերատեսչությունների հետ։ BREC-ի գործունեության առանցքային գործիքակազմ են հանդիսանում.

  • ՀՀ արդյունաբերության արտահանելի հատվածի զարգացումը և խթանումը,
  • մասնավոր հատվածի և պետական մարմինների միջև համագործակցության կառուցումը,
  • մասնավոր հատվածի և բանկայի համակարգի միջև համագործակցության կառուցումը,
  • արտաքին շուկայում արտադրողների ռիսկերի ապահովագրումը,
  • հայկական արտադրանքի մրցունակության ապահովումը արտաքին շուկայում։

Գոտի և Ճանապարհ արտահանման կենտրոնը արտահանման զարգացման և արտահանման աջակցման ազգային հիմնասյունն է, որն արդեն իսկ հայ արտադրողներին ցուցաբերում է ֆինանսական և ոչ ֆինանսական աջակցություն: