ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Արտադրողի համար շարունակական արտահանումը իրական հաջողություն է, հատկապես` դեպի Չինաստանի շուկա՝ դարձնելով Հայաստանը ճանաչելի բարձրորակ ապրանքով չին սպառողի համար։
MUZA գինին չինացի սպառողներին վիրտուալ կերպով բերեց դեպի Արենի 1 գործարան, որտեղ նրանք ծանոթացել էին հայկական գինու ստեղծման պատմությանը։
ՄՈՒԶԱ գինիների ստեղծման գաղափարը ծագեց՝ ոգեշնչված երկու հնագույն մշակույթների համադրման գաղափարով։
Գինին ստացել է իր անունը՝ ի պատիվ հին հունական ոգեշնչման աստվածուհիների՝ մուսաների, և հատկանշական է, որ կարմիր գինին պատրաստվում է Հայաստանում աճող երկու խաղողի տեսակներից, որոնցից մեկը՝ «Արենին», աշխարհում հնագույններից է։
MUZA գինին այն է, ինչը Ձեզ պարգևատրում է հարուստ մտքով, ստեղծագործելու հնարավորությամբ և փիլիսոփայությամբ:
Ուրախ ենք նշել, որ 2025թ. հունվարից «ՄՈՒԶԱ» ապրանքային նշանը գրանցվել է Չինաստանում։
«Գոտի և Ճանապարհ» արտահանման կենտրոնը հաջողությամբ իրականացրել է «Ջերմուկ» ապրանքանիշի արտահանումը երկու անգամ դեպի Չինաստան՝ մատակարարելով ապրանքը Սիանի և Նինբոյի քաղաքներ:
Սա կարևոր քայլ է հայկական արտադրանքի միջազգային շուկայում առաջխաղացման և Հայաստանի ու Չինաստանի միջև առևտրային կապերի ամրապնդման գործում:
Սիանը հարուստ պատմություն ունեցող քաղաք է, որը եղել է Չինաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկը: Հենց այստեղ է սկսվել մեծ Մետաքսի ճանապարհը, որը կապում էր Արևելքը և Արևմուտքը: Սիանի քաղաքը գրավում է զբոսաշրջիկներին իր պատմական մթնոլորտով:
Այսօր Սիանը ոչ միայն մշակույթի և պատմության կենտրոն է, այլ նաև ժամանակակից մեգապոլիս, որտեղ ավանդույթները համատեղվում են նորարարությունների հետ:
Նինբոն Չինաստանի արևելյան ափին գտնվող հնագույն նավահանգիստ քաղաք է, որի պատմությունը բաղկացած է ավելի քան 7000 տարիներից: Այն գտնվում է ծովային ճանապարհների խաչմերուկում և եղել է Մետաքսի ճանապարհի ժամանակաշրջանի կարևոր ծովային առևտրի կենտրոններից մեկը:
Այսօր Նինբոն հանդիսանում է կարևոր արդյունաբերական և լոգիստիկ հանգույց, որտեղ պատմական փողոցները զուգակցվում են ժամանակակից երկնաքերների հետ: Այս քաղաքը միավորում է հին ավանդույթները և ժամանակակից կյանքի դինամիկ ոգին՝ մնալով Չինաստանի հիմնական առևտրական դարպասներից մեկը:
ԿԱՏԱՐՈ, ԹՈԽ ԳՅՈՒՂ, ԱՐՑԱԽ։ Այս բառերը գրված են այսօր շուկայում վաճառվող լավագույն Արցախյան գինիներից մեկի՝ «Կատարո»-յի պիտակին:
Թոխ գյուղը գտնվում է Արցախի հարավում, Հադրութի շրջանում: Արցախյան պատերազմում այս գյուղն ազատագրվել էր 1991 թվականի հոկտեմբերի 30-ին: Թոխ գյուղի շրջակայքում, բացի վանական համալիրներից ու Մելիքների պալատից, գտնվում էր նաև գինեգործարան, որտեղ արտադրում էր «Կատարո» Արցախյան գինին:
«Գոտի և Ճանապարհ» արտահանման կենտրոնին դժվարությամբ, բայց ի վերջո հաջողվել է կազմակերպել «Կատարո» հայկական գինու ապրանքանիշի արտահանումը դեպի Չինաստան՝ Սիան քաղաք:
Այս արտահանման նախագիծը ընդգծել է Արցախի գինիների բացառիկությունը և ամրապնդել Հայաստանի և Չինաստանի միջև մշակութային և առևտրային կապերը:
«Վայն Էնդ Մոր» ՍՊԸ-ն հիմնադրվել է Հայաստանում 2020 թվականին և շուկայում հանդես է գալիս «Խալուլի» ապրանքանիշով, որն արամերենից թարգմանաբար նշանակում է «գինի»:
Մեր կազմակերպությունը նույնպես հաջողությամբ արտահանել է «Խալուլի» գինի ապրանքանիշը Չինաստանի Սիան քաղաք:
Այս քայլը կարևոր փուլ է եղել հայկական գինիների միջազգային շուկայում առաջխաղացման և արտահանման ներուժի ընդլայնման գործում:
Տվյալ նախագիծը դարձել է նշանակալի ներդրում հայկական արտադրանքի արտահանման զարգացման և ազգային գինիների համաշխարհային շուկայում տարածման գործում: