ԳԼԽԱՎՈՐ » ԳՈՏԻ ԵՎ ՃԱՆԱՊԱՐՀ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ » ՄԵՐ ՄԱՍԻՆ

«Գոտի և Ճանապարհ արտահանման կենտրոնը» (BREC) հիմնադրված է խթանելու և զարգացնելու հայ-չինական տնտեսական հարաբերությունները, երկրների միջև մշակույթների փոխանակման հնարավորությունները, ինչպես նաև ստեղծելու բարենպաստ պայմաններ Հայաստանի և Չինաստանի միջև տուրիզմի զարգացման համար։

«Գոտի և Ճանապարհ արտահանման կենտրոն» ՓԲԸ-ն հանդիսանում է ամուր կամուրջ հայ և չին գործրարաների միջև՝ նվազեցնելով հայ արտադրողների ռիսկերը դեպի չինաստան արտահանման դեպքում, և ստեղծելով բարենպաստ պայմաններ Հայաստանում չին գործարարների կողմից գործունեություն ծավալելու և անկորուստ ներդրումներ կատարելու համար։

«Գոտի և Ճանապարհ արտահանման կենտրոնը» այսօր միակ կազմակերպությունն է ՀՀ տարածքում, որը տիրապետում է դեպի Չինաստան արտահանման բոլոր փուլերի կազմակերպմանը։

«Գոտի և Ճանապարհ արտահանման կենտրոնի» (BREC) առաջնային նպատակներից մեկն է միավորել հայ արտադրողներին, գտնել գործընկերներ և զարգացնել  դեպի Չինաստան արդյունավետ արտահանումը։

Հանդիսանալով Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատի անդամ և ինտենսիվ կերպով համագործակցելով պետական կառավարման մարմինների, առանցքային արդյունաբերական և բիզնես ուղղվածություն ունեցող կազմակերպությունների հետ` «Գոտի և Ճանապարհ արտահանման կենտրոնը» ադապտացնում է արտահանման գործընթացը գործող օրենսդրությանը՝ մշակելով նախագծեր, որոնք զարգացնում են պետական աջակցության մեխանիզմները և բարելավվում արտահանմանն ուղղված գործարար պայմանները՝ հիմնվելով բիզնես մարտահրավերների վրա։

BREC-ը անցել է արտահանման ոլորտում փորձառու ընկերություն դառնալու բոլոր փուլերը և պատրաստ է առաջարկել անհատական լուծումներ արտադրանքի յուրաքանչյուր կատեգորիայի համար: Իրականացնելով արտահանում BREC-ի հետ՝ արտադրողները ձեռք կբերեն միջազգային փորձառություն, որը նվազեցնում է բոլոր հնարավոր ռիսկերը և կազմակերպության համար առաջացող ռիսկերը։

Դեպի Չինաստանի տարբեր նահանգներ արտահանումը շարունակաբար զարգանում է և աշխարհագրական սահմաններն ընդարձակվում են։

«Գոտի և Ճանապարհ արտահանման կենտրոնը» (BREC) հիմնադրվել է 2021 թվականին։

ՄԱՐԴԻԿ

ruzanna-malkhasyan

Ռուզաննա Մալխասյան Տնօրեն

Միլենա Հարությունյան Գրասենյակային համակարգող

Անաստասիա
Տեր-Անդրիասյան
Մարքեթինգ մենեջեր

Արմեն Մխիթարյան ՏՏ բաժնի ավագ պատասխանատու