ԳԼԽԱՎՈՐ » ՄԱՄՈՒԼԻ ԿԵՆՏՐՈՆ » «Հայաստանի և ԵԱՏՄ համագործակցության նոր հորիզոնները ԲՐԻՔՍ և ՇՀԿ հետ»․ զեկույցներ

«Հայաստանի և ԵԱՏՄ համագործակցության նոր հորիզոնները ԲՐԻՔՍ և ՇՀԿ հետ»․ զեկույցներ

Ստորև ներկայացնում ենք միջազգային ֆորումի պանելային քննարկումներից մի քանի կարևոր զեկույցներից հատվածներ։

«Հայաստանի և ԵԱՏՄ համագործակցության նոր հորիզոնները ԲՐԻՔՍ և ՇՀԿ հետ» միջազգային ֆորումի հայեցակարգը խորհրդանշում է արևմտյան հեգեմոնիայից դեպի նոր միջազգային աշխարհակարգին անցումը։

Մենք բոլորս զգում ենք, որ եկել է ԲՐԻՔՍ և ՇՀԿ կողմից այդ անցումը իրագործելու ժամանակը։ Ներկայումս հասել է խիստ հարմար պահ նրա համար, որպեսզի իրագործենք մեր պոտենցիալը և դուրս գանք Արևմուտքից կախվածության ճիրաններից։

Եթե դուք նայեք ԲՐԻՔՍ երկրներին, ապա կտեսնեք, որ մշակութապես և աշխարհագրորեն մենք զգալիորեն տարբերվում ենք։ Այսուհանդերձ, մեզ միավորում է երկու սկզբունք՝ նախ, դա մեր կայունությունն է, իսկ, երկրորդը՝ միմյանց հետ անհրաժեշտ բաներով կիսվելու պատրաստակամությունը։ Եվ դա, առաջին հերթին, վերաբերում է ոչ թե ֆինանսներին, այլ հմտությունների և տեխնոլոգիաների փոխանակմանը։

Սամիպ Շաստրի,
ԲՐԻՔՍ Առևտրա-արդյունաբերական պալատի նախագահի տեղակալ

 

Ես կցանկանայի ընդգծել ֆինանսաբանկային ոլորտում Հայաստանի զգալի պոտենցիալը։ Նախևառաջ, դա աշխարհագրական մոտիկությունն է ԲՐԻՔՍ+ երկու անդամներին՝ Ռուսաստանին և Իրանին։

Ֆինանսաբանկային ծառայությունները կարող են դառնալ երկրի տնտեսական բարգավաճման հիմքը, ինչպես տեղի ունեցավ Շվեյցարիայում, Լյուքսեմբուրգում, Սինգապուրում, Իռլանդիայում և Ուրուգվայում։

Հեռանկարային նախագծերից մեկը, որում կարող էր մասնակցություն ունենալ Հայաստանը, Swift համակարգի այլընտրանքի ստեղծումն է։

Վիսենտե Բարրիենտոսը,
ԲՐԻՔՍ Կենտրոնի նախագահ, պրոֆեսոր

 

Կարող եք ներբեռնել նաև փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ա․ Մանասյանի «ԲՐԻՔՍ-ը՝ նոր քաղաքակրթության ճանապարհին» («БРИКС на пути новой цивилизации») թեմայով զեկույցը՝ ռուսերենով, ինչպես նաև ֆորումի մասնակից Ա․ Կոստանյանի անգլերենով զեկույցը՝ «ԲՐԻՔՍ համագործակցության նոր մոդել» («A New Model of Cooperation BRICS») թեմայով: