Օգոստոսի 8-ին Երևանում տեղի կունենա «Հայաստանի և ԵԱՏՄ համագործակցության նոր հորիզոնները ԲՐԻԿՍ և ՇՀԿ հետ» թեմայով միջազգային ֆորում։
Ֆորումի ընթացքում լինելու է պանելային քննարկում միջազգային փորձագետների, ԲՐԻԿՍ և ՇՀԿ ներկայացուցիչների հետ։ Ժամանելու են 20-ից ավելի փորձագետներ։
Հայաստանի կողմից մասնակցելու են տնտեսագետներ, քաղաքագետներ, գիտնականներ այլ ոլորտներից և գործարարներ։
Ֆորումն ունի պաշտոնական կայք, որին կարող եք ծանոթանալ այստեղ։
Սիրով հրավիրում ենք մասնակցելու միջոցառմանը՝ հնարավորություն ստանալով վերլուծելու Հայաստանի տնտեսության զարգացման համար նոր հորիզոններն ու հեռանկարները։
Մասնակցության համար լրացրեք հայտը՝ անցնելով հղմամբ․ «ՀԱՅԱՍՏԱՆ-ԲՐԻԿՍ»։