Հուլիսի 24-ին կկայանա «ԵՄ և ԵԱՏՄ շուկաների պոտենցիալի ուսումնասիրությունը» թեմայով սեմինար։

Դասընթացը վարելու է արտահանման փորձագետ, «International Trade center»-ի կողմից վերապատրաստում անցած, «Գոտի և Ճանապարհ արտահանման կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Ռուզաննա Մալխասյանը։
Դասընթացի ընթացքում վերլուծելու ենք՝
— Հայաստանից տարատեսակ ապրանքների արտահանման պոտենցիալ հնարավորությունները դեպի ԵՄ, ԵԱՏՄ, ինչպես նաև դեպի Չինաստանի շուկաներ,
— տարբեր երկրներ մուտք գործելիս պահանջվող փաստաթղթերի ցանկը,
— կիրառվող հարկերը և մաքսերը,
— տրվելու է հնարավորություն ինքնուրույն օգտվել հարթակից և վերլուծել ապրանքների արտահանման պոտենցիալ հնարավարությունները։
Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցները կկարողանան ինքնուրույն օգտվել արտահանման հարթակից և վերլուծել իրենց համար անհրաժեշտ ապրանքի արտահանման պոտենցիալը:
Դասընթացը անցկացման վայրը՝ «Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատ»:
Հասցե՝ ք. Երևան, Խանջյան 11, ժամը 16։00։
Մասնակցության համար ցանկացողները կարող են գրանցվել ստորև հղմամբ․