Ս.թ. նոյեմբերի 12-ին՝ ժ․ 10։30 ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի Կոնֆուցիոսի ինստիտուտի աջակցությամբ կազմակերպում է «ՉԻՆԱՍՏԱՆԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԸ․ ՀԱՅԱՍՏԱՆ-ՉԻՆԱՍՏԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» խորագրով միջազգային գիտաժողով։
Գիտաժողովը հասցեագրված է Հայաստան-Չինաստան հարաբերությունների դինամիկային և համագործակցության զարգացման տարբեր դիտանկյուններին:
Գիտաժողովին հանդես է գալու նաև «Գոտի և ճանապարհ» արտահանման կենտրոնի տնօրեն, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի Հայաստան-Չինաստան տնտեսական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռ․ Մալխասյանը՝ «Չինաստանի տնտեսական զարգացման մոդելը՝ որպես «մարդկության ընդհանուր ճակատագրի համայնք» կառուցելու հիմք» զեկույցով։