Արտահանման զարգացումը ՀՀ տնտեսության առաջընթացի մեջ կարևոր նախապայման է հանդիսանում, ըստ այդմ, «Գոտի և Ճանապարհ արտահանման կենտրոնը»-ի (BREC) առաքելությունն է Հայաստանը դարձնել միջազգայնորեն մրցունակ տնտեսություն ունեցող երկիր՝ հանձն առնելով ՀՀ արտահանումը զարգացնելու գործընթացի կազմակերպումը։

Միջազգային շուկաներում հայկական արտադրանքի առկայությունը խթան է հանդիսանում Հայաստանի ճանաչմանը որպես մի երկիր, որն արտադրում է բարձրորակ և բնական հումքից պատրաստված ապրանքներ։ Զարգացնելով արտահանումը մեզ հետ՝ արտադրողը հնարավորություն է ստանում ընդլայնելու արտադրական բազան, ինչը կնպաստի աշխատատեղերի քանակի ավելացմանը և երկրում գործազրկության մակարդակի նվազեցմանը:

Կենտրոնի առաքելությունն է.

Գոտի և Ճանապարհ արտահանման կենտրոնի կարգախոսին համահունչ՝ կառուցելով կամուրջներ:

  • Մենք բարձրացնում ենք հասարակության կենսամակարդակը՝ բացելով տնտեսության զարգացման հնարավորությունները գլոբալ շուկաներում:
  • Մենք ապահովում ենք հայ արտադրողների մուտքը արտաքին շուկաներ և նվաճում դրանք:
  • Մենք ստեղծում ենք բարենպաստ պայմաններ հայ արտադրողների մրցունակությունը ապահովելու համար:
  • Մենք վստահ ենք, որ հայկական արտադրանքը սպառման սահմաններ չունի: